Ամերիկյան ընկերությունները ներգրավված են Արցախի բռնազավթված տարածքների վերականգնման գործընթացում․ դեսպան

139

Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են և ակտիվորեն ներգրավված են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի բռնազավթած տարածքների վերականգնման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգը, գրում է minval.az-ը:

«Վերակառուցումն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝  ականազերծման, ճարտարապետական և դիզայներական ընկերությունների, և հնարավոր է՝  էներգետիկ ընկերությունների կողմից: Որոշ ընկերություններ արդեն համաձայնություն են ստացել գործելու», – ասել է դիվանագետը:

Դեսպանն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման հույս է հայտնել:

«Տարածաշրջանում հակամարտության աղբյուրները արմատախիլ անելու համար շատ կարևոր է, որ մարդիկ հաղորդակցության միջոց գտնեն: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցություն ցուցաբերել խաղաղ կարգավորման և հաշտեցման գործընթացում», – ասել է դեսպանը: