Ալիևը Հայաստանին լավության կարգով առաջարկում է օգտվել Հայաստանով դեպի Նախիջևան անցնող միջանցքից

179

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը ինչպես նաև Հայաստանը կարող են օգտվել Նախիջևանի նոր տրանսպորտային միջանցքից։

Ըստ նրա՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են արձագանքել առաջարկին։

Ալիևը նշում է, որ Նախիջևանի հետ միջանցքը բացելու շուրջ աշխատանքներ են տարվում։

Ի դեպ, Ալիևը կրկին խեղաթյուրում է փաստերը։ Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորատային կապի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Ստացվում է, որ Ադրբեջանի բռնապետը լավության կարգով առաջարկում է օգտվել Հայաստանով անցնող միջանցքից։