Ալիևը ժամանել է Սոչի

189

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով ժամանել է Սոչի: Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում նախատեսված է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ժամանել է Սոչի: