Ալիևն ընդունել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն թիրախավորելը

7
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոստովանել է, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարված են հասցրել իր ԶՈւ-երը` նշելով, որ հարվածները կարող էին «սխալմունքի» հետեւանք լինել:

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում, , նա, մասնավորապես, ասել է.

«Մենք պետք է ուսումնասիրենք այս փաստը: Մենք վստահ չենք, թե ինչ է տեղի ունեցել: Կասկածներ ունենք, որ դա հայերի գործն է, որոնք ցանկանում են մեզ մեղադրել: Եթե դա արվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից, ուրեմն, սխալմունք է տեղի ունեցել: Մենք չենք թիրախավորում պատմական կամ կրոնական վայրերը»: