Ալիևը խոստովանել է, որ Շուշին անհնար էր գրավել

299

Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր, անդրադառնալով 1990-ականների Ղարաբաղյան պատերազմին, հիշել է, թե ինչպես են ժամանակին հայերը ազատագրել Շուշին:

«Երբ որ Շուշին ընկավ, բոլորս մտածում էինք, որ դա ժամանակավոր է, կարճ ժամանակ անց վերադարձվելու է։ Մարդիկ, ովքեր այն ժամանակ իշխանության էին, Շուշին ազատագրելու փոխարեն՝ դատարկ խոստումներ էին տալիս, ասում էին՝ այսօր-վաղը Շուշին գրավելու ենք, Շուշին մեր ձեռքում է և այլն։ Բայց փաստացիորեն Շուշին հանձնելը մի դավաճանություն էր, ծախվածություն։ Նա, ով այսօր եղել է Շուշիում, տեսնում է, որ այդ քաղաքը անհնար է [ուժով] վերցնել»:

Հ․ Գ․ Իհարկե, Ալիևը գիտի, թե ինչպես են հայերն ազատագրել Շուշին ժամանակին, ինչը իրենք չէին կարող անել և նրա այս ելույթն ասես ինքնախոստովանություն լինի, որ հայոց Շուշին, 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ թե իրենք գրավել են, այլ իրենց ուղղակի նվիրել են, քանի որ ինչպես ինքն է ասում՝ Շուշին իրենց համար վերցնելն անհնար բան է եղել։