Ալիևը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների նոր հանդիպման մասին

46
Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մայիսի սկզբին Բրյուսելում, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովի ժամանակ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ալիևն ընդգծել է Եվրոպական միության, մասնավորապես Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ դերակատարությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում` հիշեցնելով նրա նախաձեռնությամբ տեղի ունեցած երկու եռակողմ հանդիպումների մասին:

«Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը մայիսի սկզբին կրկին Բրյուսելում անցկացնելու ծրագրեր կան», – հայտարարել է Ալիևը: