Ալիևը խոսել է պատերազմում Էրդողանի աջակցության և որոշ արտաքին ուժերի մասին

86

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալի հետ հանդիպմանը բազմանշանակ հայտարարություն է արել:

Իլհամ Ալիեւն ասել է.

«Այն աջակցությունը, որը մենք պատերազմի առաջին ժամերին ստացանք իմ թանկագին եղբոր՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից, ոգեշնչեց մեզ եւ ապահովեց, որպեսզի որոշ արտաքին ուժեր հեռու մնան այս պատերազմից»:

«Երկրորդ Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի աջակցությունը ընդմիշտ կմնա մեր հիշողության մեջ եւ մեր սրտերում», – ավելացրել է Ալիեւը: