Իլհամ Ալիևը ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը

33

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հեռախոսազրույցումղազախական բիզնեսին հրավիրել է մասնակցելու Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը: Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը.գրում է eadaily.com կայքը:

«Իլհամ Ալիևը ղազախական ընկերություններին հրավիրել է մասնակցել Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նախագահները քննարկել են նաև միջազգային ասպարեզում համագործակցության և փոխգործակցության զարգացումը: