Ալիևը գրել է, որ Թուրքիայի հետ քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման շուրջ

117
Ալիև Էրդողան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Twitter-ում նոր գրառում է կատարել։

Ալիևը գրել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որն անցնում է Կովսականով, իբր թե «Արևելյան Զանգեզուրում» կմիավորի ողջ թյուրքական աշխարհը։

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացման ուղղությամբ։ Համոզված եմ, որ դրանք առաջիկայում իրենց պտուղները կտան»,- գրել է Ալիևը։