Ալիևը սպառնում է Հայաստանին. պահանջում է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» բացման օրը

440
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի հասցեին։

Այս անգամ Ալիևը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Նա կրկին անգամ սպառնացել՝ պահանջելով հայտնել օրը, թե երբ կբացվի միջանցքը։

«Հիմա ես ասում եմ, որ նրանք մեզ ասեն օրը, թե երբ է բացվելու «Զանգեզուրի միջանցքը» և այդ պարագայում խնդիր չի լինի»,- հայտարարել է Ադրբեջանի բռնապետը՝ նշելով, որ այդ պարագայում միայն իրենք կանգ կառնեն, ինչպես որ իբր թե եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ։