Ալիևը սպառնացել է․ Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացումը կբերի առճակատման

54

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին՝ պնդելով, որ հարցը պետք է դուրս գա օրակարգից։

Տեղացի եւ արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է․ «Ես բազմիցս եմ այս հարցի մասին խոսել։ Չեմ ուզում կրկնվել։ Խորհուրդ կտամ Հայաստանին եւ հայ ժողովրդին քիչ խոսել այդ հարցի մասին եւ սին հույսեր չփայփայել։ Այդ հարցը պետք է դուրս գա օրակարգից։ Այդ հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղությանը, այլ առճակատմանը»։