Ալիևը սպառնացել է Հայաստանին դատել միջազգային դատարաններում

97
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր անցել է բանականության բոլոր սահմանները՝ հայտարարելով, որ «հայերը Կովկասյան Ալբանիայի հին եկեղեցիները վերածել են հայկականի»:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքս-Ադրբեջանը, այս մասին Ալիեւն ասել է Իսլամական կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության (ICESCO) կազմակերպության ղեկավար Սալիմ բին Մուհամեդ ալ-Մալիքիի հետ հանդիպմանը:

Ըստ Ալիևի, հայերը փոխել են քաղաքների եւ գյուղերի անունները եւ նույնիսկ քրիստոնեական կրոնական հուշարձանների ծագումը: «՛

Նրանք փոխեցին քրիստոնեությունն երկրպագող հին ուդիների կրոնական ժառանգության ակունքները: Հին Կովկասյան Ալբանիայի եկեղեցիները նրանք վերածեցին հայկական եկեղեցիների: Այսպիսով, նրանք շատ հանցավոր գործողություններ են կատարել», – ասել է Ադրբեջանի նախագահը:

«Վնասի գնահատման գործընթացն արդեն սկսվել է: Հայտնի միջազգային ընկերությունների միջոցով կկատարվի նյութական, մշակութային, բարոյական եւ բնապահպանական վնասների համապարփակ գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանը դատել միջազգային դատարաններում», -հայտնել է Ալիեւը: