Ալիևը սկսել է խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շահութաբերության մասին

652
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Սամարղանդում  ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում կրկին խոսել է այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» մասին` նշելով, որ դրա բացումն էլ ավելի կմեծացնի տարածաշրջանի երկրների տրանսպորտային հնարավորությունները։

Ըստ Ալիևի՝ «միջանցքը»  շահավետ կլինի այդ երթուղու երկայնքով գտնվող բոլոր երկրների համար։

Խոսելով Հայաստանի հետ հետպատերազմյան հարաբերությունների կարգավորման մասին՝ Իլհամ Ալիևը նախ ասել է, որ Բաքուն Հայաստանին տրամադրել է 5 հիմնարար սկզբունք, և ընդգծել «խաղաղության համաձայնագրի» նախագծի վրա աշխատանքն առանց նախապայմանների և արհեստական ​​ձգձգումների սկսելու անհրաժեշտությունը։