Ալիևը սկսել է խոսել բանակցությունների մասին

7
Իլհամ Ալիև

Հայաստանի հետ խնդիրը պետք է լուծվի երկխոսության միջոցով, բայց դրա համար պետք է հիմք լինի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AlArabia-ին տված հարցազրույցում: Նա հավաստիացրել է՝ հակամարտության լուծումը բանակցային ճանապարհն է, սակայն՝ որոշակի նախապայմանների դեպքում:

«Մենք համաձայն ենք այն տեսակետի հետ, որ Հայաստանի հետ խնդիրը պետք է որոշվի բանակցությունների ճանապարհով, սակայն պետք է որոշակի հիմք»,- ասել է նա:

Ալիևն այնուհետև ընկել է զեղումների գիրկը և ասել, որ ռազմական գործողությունների դադարեցման համար անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետը ներողություն խնդրի, որ Ղարաբաղի տարածքներն անվանել է հայկական։