Ալիևը Շուշիի Քարին տակ գյուղում մզկիթի կառուցման հիմք է դրել

165

Արցախի օկուպացրած Քարին տակ գյուղում Ադրբեջանը մզկիթ է կառուցելու:

Երեկ Ալիևը Քարին տակում մզկիթի կառուցման հիմքն է դրել։

Նշենք, որ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարում, 1700-ական թվականներին: Պատմության մեջ գյուղի մասին առաջին հիշատակումները 18-րդ դարի են։ Քարին Տակի ներկայիս բնակիչների մի մասի պապերը Հադրութի շրջանի Խծաբերդ և Մեծ Թաղլար գյուղերից, Վարանդայի գավառի Շենատեղեր կոչվող տարածքից 18-րդ դարի երկրորդ կեսին եկել ու հաստատվել են գյուղում:

Քարին տակում երբևէ ադրբեջանցիներ չեն բնակվել, այն դարեր շարունակ հայկական գյուղ է եղել։