Ալիևը կմնա մի առաջնորդ, ով չնայած Թուրքիայի և ջիհադիստների աջակցությանը՝ խայտառակ պարտվեց Հայաստանին. Լապշին

38
Իլհամ Ալիև

«Լեռը երկնեց, մուկ ծնեց։ Ինչպես ակնկալում էի և բազմիցս գրել եմ, Ադրբեջանի և Հայաստանի միջև զինադադարը կնքվեց պատերազմի 13-րդ օրը: Ղարաբաղը «ազատագրելու» և Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու երկշաբաթյա պատերազմի արդյունքները մեկ առ մեկ հիշեցրին Իսրայելի և արաբական պետությունների միջև Յոմ Կիպպուրի պատերազմի արդյունքը 1973 թ.-ին: Դա կարելի է ամփոփել որպես կատարյալ ձախողում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է իսրայելացի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Առանց մեկ բնակավայր վերադարձնելու, կորցնելով շուրջ 5000 զինովոր, կորցնելով ամբողջ ռազմական տեխնիկան և օդանավերի 70%-ը, ռազմի դաշտում թողնելով շուրջ հազար վիրավոր զինվոր՝ «հաղթող» ադրբեջանական բանակը իր միլիարդավոր դոլարների բյուջեով պայքարեց Թուրքիայի սիրիացի իսլամիստների աջակցությամբ և նվաստացուցիչ կերպով ընդունեց զինադադարը: Կարծում եմ՝ դա չի խանգարի «մեծ հաղթող» Իլհամ Ալիևին հայտարարել «Ղարաբաղյան բիզիմդիրը» և մարդիկ ուրախությամբ կծափահարեն նրան,  կասեն՝ դուք մեր փրկիչն ու ազատարարն եք:
Արդյունքում, նախագահ Ալիևը կմնա պատմության մեջ՝ որպես առաջնորդ, որը խայտառակ կերպով պարտվեց փոքրիկ Հայաստանին 2020 թ. սեպտեմբերին՝ չնայած Թուրքիայի և սիրիացի ջիհադիստների աջակցությանը»,֊մասնավորապես գրել է Լապշինը։