Ալիևը նշել է, թե որ դեպքում չեն բանակցի

9
Իլհամ Ալիև

Եթե Հայաստանի ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում բանակցությունների ժամանակ ասի, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա բանակցությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս մասին այսօր, դիմելով իր ժողովրդին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա ուղերձը հեռարձակվել է պետական հեռուստաընկերությամբ: Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է լքի Ղարաբաղը։

Ալիևը նաև հույս է հայտնել, որ Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը հստակեցում կմտցնի շատ հարցերում: