Ալիևը նշել է Հայաստանի հետ «խաղաղության համաձայանգրի» պայմանները

262
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե որ դեպքում Երևանի և Բաքվի միջև կլինի խաղաղության համաձայնագիր։

«Իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է լինի խաղաղության պայմանագիր։ Այն պետք է ստորագրվի իրավունքի միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա՝ երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով», – ասել է Ալիևը բռնազավթված Ակնայի շրջան կատարած այցի ժամանակ։

Նա նշել է, որ «ադրբեջանական ժողովուրդը և ոչ ոք երբեք չպետք է մոռանա հայերի արածները»։

Ալիևը նաև վստահություն է հայտնել, որ այն աշխատանքը, որը ներկայում կատարում է Ադրբեջանը բանակաշինության ոլորտում իբր թե ավելի կամրապնդի իր երկիրը և պատասխան կլինի «Հայաստանի ռեւանշիստական ​​ուժերին»։