Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին․ 2.5 տարվա ընթացքում ամբողջությամբ կշահագործվի երկաթուղին

77

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական զլմ-ներից։

Մասնավորապես Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցածքի նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ալիևը նշել է, որ Ղարաբաղյան երկրոդ պատերազմից հետո աշխատում են «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ, որը Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապահովի նոր կապ:

«Վերջերս ինձ տեղեկացնում են, որ հայկական կողմն էլ արդեն ճիշտ է վերլուծում այս միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, եռակողմ շրջանակներում քննարկումներ են ընթանում,- ասել է Ալիևը՝ հավելելով,- Մենք արդեն սկսել ենք Հորադիզից դեպի Հայաստանի սահման երկաթուղու կառուցումը։ Վստահ եմ, որ առաջիկա երկու տարվա, գուցե 2.5 տարվա ընթացքում ամբողջությամբ կշահագործվի այդ երկաթուղին»:

Ալիևի խոսքով՝ Հայաստանի տարածքում պետք է կառուցվի  Զանգեզուրի միջանցքի կարևոր հատվածը: