Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն օկուպացված Մատաղիս կատարած այցի ժամանակ նպատակահարմար համարեց թափահարել զենքը 2(փոխաբերական իմաստով) եւ հնչեցնել Հայաստանի դեմ սպառնալիքների հերթական չափաբաժինը:
«Ես դիմում եմ նրանց, ովքեր Հայաստանում ապրում են վրեժխնդրության զգացումով. մտածեք ձեր մասին: Երկաթե բռունցքն այստեղ է, այն ոչ մի տեղ չի կորել, այն տեղում է: Մի՛ ջղայնացրեք մեզ, ձեզ լավ պահեք: Եթե ձեզ լավ պահեք, կկարողանաք հանգիստ ապրել: Եթե մեր դեմ կրկին ինչ-որ սադրանք, հայտարարություն կամ գործողություն լինի, մենք ձեր գլուխը կջարդենք` առանց որեւէ մեկին նայելու: Ոչ ոք չի կարող ձեզ պաշտպանել»,- Ալիեւի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:« Այսօր, բարձրացնելով ազգային դրոշը, մեկ անգամ եւս հարգանքի տուրք եմ մատուցում մեր նահատակների հիշատակին: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ Ադրբեջանի ժողովրդին` պատերազմի ժամանակ բռունցք կազմելու, բանակին աջակցելու, ինձ աջակցելու համար, եւ մենք ջախջախեցինք թշնամու գլուխը եւ հաղթեցինք: Այսուհետ մենք հավիտյան կապրենք որպես հաղթած ազգ եւ հաղթած երկիր»: