Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ Հայաստանը կրկին դառնա պոտենցիալ սպառնալիք իր համար։
Ալիևը սպառնացել է, որ թույլ չի տալու տարածաշրջանում գլուխ բարձրացնի իբր թե «հայկական ֆաշիզմը»։
«Մենք երբեք թույլ չենք տա, որ Հայաստան կրկին դառնա պոտենցիալ սպառնալիք Ադրբեջանի համար։ Եթե նման բան տեսնենք, կոչնչացնենք։ Դա պետք է իմանա յուրաքանչյուրը»,- հայտարարել է Բաքվի բռնապետ Ալիեւը։














