Ալիևը կրկին խոսել է պատերազմը դադարեցնելու մասին

8
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին՝ պայմանով, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը «նշված տարածքներից»:

«Որքան շուտ պատերազմն ավարտվի, այնքան լավ։ Կանգ առեք այսօր», – ասել է Ալիևը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում:

Խոսելով փոխզիջումների մասին՝ Ալիևը նշել է միայն Երևանի փոխզիջման մասին՝ մոռանալով ասել, թե ինչ պետք է ինքը փոխզիջի։  Նա ասել է, որ «բոլոր տարածքները պետք է ազատվեն՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և դրանց հիմնական սկզբունքների իրագործման»:

«Փաշինյանը պետք է ասի, որ զորքերը դուրս կբերվեն Աղդամի, Քելբաջարի, Լաչինի շրջաններից: Բայց նա նման հայտարարություն չի անում», – ամփոփել է Ալիևը: