Ալիևը հարավկորեական ընկերություններին հրավիրել է Արցախի բռնազավթված տարածքներում նախագծեր իրականացենոլւ համար

191
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հրավիրել է հարավկորեական ընկերությունների՝ Արցախի բռնազավթված տարածքներում նախագծեր իրականացնելու համար։

«Մենք հրավիրել ենք կորեական ընկերությունների՝ իրականացնելու նախագծեր այդ տարածքներում: Ես բազմիցս ասել եմ, որ այդ նախագծերում կներգրավվեն ընկերություններ Ադրբեջանի բարեկամ երկրներից: Կատարվելիք աշխատանքի ծավալը շատ մեծ է: Մենք պետք է վերականգնենք 10 հազար քառ. կմ. տարածք»,- ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Հարավային Կորեայի խորհրդարանի խոսնակ Պակ Բյոկ Սոկի գլխավորած պատվիրակությունը: Ողջունելով հյուրերին՝ Ալիևը հույս է հայտնել, որ պատվիրակության այցը կծառայի կորեա-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը, և որ առևտրատնտեսական հարաբերությունների ծավալն էլ ավելի կաճի: