Իլհամ Ալիևը Էրդողանի հետ քննարկել է ԼՂ հարցը

132
Ալիև Էրդողան

Տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Տայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ալիևը Էրդողանին շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 97-ամյակի կապակցությամբ։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել՝ վերահաստատելով, որ Թուրքիան շարունակում է կանգնած մնալ Ադրբեջանի կողքին։

Կողմերը մասնավորապես խոսել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ։