Ալիևը 2023-ին բեկում է սպասում Բաքվի և Երևանի հարաբերություններում

205

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Այս մասին նա ասել է փետրվարի 27-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լովրովի հետ հանդիպմանը:

Ալիևը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և անձամբ Լավրովին այդ գործում ունեցած ներդրման համար:

«Կարծում եմ՝ Ռուսաստանը որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջպետական ​​հարաբերությունների կարգավորման գործում»,- ընդգծել է նա։