Ալիևը կրկին հոխորտում է «ոչնչացնել Հայաստանից եկող ցանկացած վտանգ»

112

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքն է ուղղել մեր երկրին՝ հոխորտալով «ոչնչացնել ցանկացած վտանգ, որ գալիս է Հայաստանից»:  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք ուշադիր հետևում ենք,  թե ինչպես է Հայաստանը փորձում իրականացնել ռազմական շինարարություն և պատրաստ ենք ոչնչացնել ցանկացած սպառնալիք, որը կգնահատենք իբրև վտանգ Ադրբեջանի համար, և կարևոր չէ, թե Հայաստանի տարածքի որ մասում է այն գտնվում», – հոխորտացել է նա: