Ալիևը հերթական սպառնալիքների տարափն է ուղղել Հայաստանին

270

Մինչ Նիկոլ Փաշինյանը թևակոխում է մտացածին «խաղաղության պայմանագրի» դարաշրջան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպառնալիքների տարափն է ուղղում անձամբ Նիկոլ Փաշինյանին:

«Զգուշացնում ենք Հայաստանի իշխանություններին, որ հեռու մնան կեղտոտ գոծերից»,- հայտարարել է Ալիևը:

Այնուհետև Ալիևը շարունակել է մեծախոսել՝ ասել է, որ «Հայաստանը դասեր չի քաղել Արցախյան երկրորդ պատերազմից». «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ակտիվացել են ռևանշիստական ուժերը: Նայեք, թե ինչ երկրներ են կանգնած Հայաստանի հետևում: Ոչ մի արտաքին ուժ չի կարողանա ազդել Ադրբեջանի կամքի վրա»:

Ալիևը չի խորշել Հայաստանին ուղիղ սպառնալ պատերազմով՝ նշելով, որ եթե ուզում ենք 29000 քառ. կիլոմետրում հանգիստ ապրել պետք է ճանաչենք Արցախն Ադրբեջանի կազմում, ստորագրենք պայմանագիր և իրանականցնենք դելիմիտացիա: