Ալիևը հայտնել է, որ «Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելու ծրագիր չունի»

16

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Երևանը Ռուսաստանից ռազմական օգնություն ստանալու համար «հիմքեր» չունի:

Նա նշել է, թե Ադրբեջանը «Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ անցկացնելու ծրագիր չունի»:

Ալիևին հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծել է ՀՀ տարածքում գտնվող մի շարք բնակավայրեր, ինչի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, կան բազմաթիվ ավերածություններ։