Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Արցախի բռնազավթված Կովսական։
Ըստ Ալիևի, Կովսականը շուտով դառնալու է տրանսպորտային լոգիստիկ կենտրոն՝ շեշտելով, որ Կովսականում միջազգային օդանավակայան է կառուցվելու։
Բացի այդ, նա խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։
Ալիևը նշել է, որ ներկայում կառուցվում է երկաթուղի, ինչպես նաև Հորադիզ-Աղբենդ ավտոճանապարհը։
«Վերջին իրադարձությունները՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, ցույց են տալիս, որ մենք հասնում ենք մեր ուզածին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։














