Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացված զորահանդեսին հայտարարել է, որ
Զանգեզուրը, Սևանը և Երևանը պատմական ադրբեջանական հողեր են:
Ըստ Ալիևի հորջորջանքի` ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են այնտեղ, բայց «Հայաստանի ղեկավարությունը հարյուր հազարավոր ադրբեջանցիներին վտարել է հայրենի հողերից»:
«Անցած 17 տարիների ընթացքում ես բազմիցս ասել եմ, որ եթե Հայաստանը կամավոր չվերադարձնի մեր հողերը, մենք այդ հարցը կլուծենք ռազմական ճանապարհով: Եվ այսօր մենք կարողացանք հասնել ցանկալիին», – ասել է Ալիևը:














