Ալիևը հայտարարել է, որ ոչ ոք չի հանդգնի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքի ու պարտադրանքի լեզվով

143

Ադրբեջանի հետ ոչ ոք չի հանդգնի խոսել սպառնալիքի ու պարտադրանքի լեզվով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Թե պատերազմից առաջ, թե դրա ընթացքում և անգամ հետո, ոմանք փորձում էին և շարունակում են մեզ սպառնալ: Բայց նրանց բոլոր այդ ջանքերը զուր էին»,- Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված Վարանդա այցելության ժամանակ:

Ալիևի խոսքով՝ «ոչ ոք չի կարող կոտրել Ադրբեջանի կամքը»: