Ալիևը հայտարարել է, որ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում

38
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի բանակցությունների ժամանակ ոչ մի կոնկրետ բան չի առաջարկում։ Այս մասին նա ասել է իսպանական EFE-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում․ «Վերջին երկու տարում ես նրա հետ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն դրանք բոլորն անօգուտ ու անիմաստ են եղել՝ բացի առաջին հանդիպումներից»։