Ալիեւը հայտարարել է, որ մտադիր չէ ապաշրջափակել Բերձորի միջանցքը

42

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ մտադիր չէ ապաշրջափակել Բերձորի միջանցքը։

Նրա խոսքով, այսպես կոչված, ադրբեջանցի «բնապահպանների» ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն կատարվի Բաքվի «արդար պահանջները» եւ «չի բացվի հանքավայրերի հասանելիությունը», որոնք տեղակայված են Արցախում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։