Ալիևը հայտարարել է, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է

100
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, այժմ ժամանակն է մտածել ապագայի մասին, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմն արմատապես փոխեց իրավիճակը տարածաշրջանում: Մենք չենք համագործակցել Հայաստանի հետ, քանի որ նրանք օկուպացրել էին մեր տարածքները: Այսօր Հայաստանում հասկանում են, որ սխալվել են: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, և այժմ ժամանակն է մտածել ապագայի մասին», – ասել է Ալիևը «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» թեմայով խորհրդաժողովում: