Ալիևը հայտարարել է, որ հայկական կողմից նախադրյալներ է տեսնում և Սոչիի հանդիպման ամփոփումը կլինեն լավ արդյունքները

163
Իլհամ Ալիև

Սոչիում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Ալիևն ասել է, որ հայկական կողմից նախադրյալներ է տեսնում տարածաշրջանում իրավիճակն ավելի կանխատեսելի դարձնելու համար:

Ալիևը հայտարարել է, իբր թե  Ադրբեջանում տրամադրված են շրջելու Հայաստանի հետ բազմամյա դիմակայության էջը և սկսելու նորմալ փոխգործակցության փուլը։ Նա կարծում է, որ այս ձևաչափում հասնում են իրենց նպատակներին։

«Կարծում եմ, որ մեր հանդիպման ամփոփումը կլինեն լավ արդյունքները, որոնք սպասեցնել չեն տա, և իրավիճակը տարածաշրջանում կլինի ավելի հանգիստ ու կանխատեսելի»,- ասել է Ալիևը: