Հայաստանը մինչ օրս չի պատասխանել խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկին։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումի ժամանակ։
Ալիևը խոսել է նաև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացման առաջարկի մասին՝ ասելով, իբր թե պատրաստ են սկսել խաղաղ բանակցություններ և ստորագրել խաղաղության պայմանագիր։
Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին ու հայտարարել, որ իբրև թե այն արդեն լուծված է։














