Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը պետք է սեղմ ժամկետում լինի

132
Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի՝ ապրիլի 6-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի։

«ԵԽ-ն հայտարարեց, որ կառույցի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իմ նոր հանդիպումը կկայանա Հայաստանի վարչապետի հետ։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, որքան հնարավոր է կարժ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից», – Ալիևի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։

Հայտարարությունը Իլհամ Ալիևը հնչեցրել է Բաքվում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ։