Ալիևը հայտարարել է, որ Ֆիզուլիում կկառուցվի միջազգային օդանավակայան

60
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հրահանգել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Վարանդա (Ֆիզուլի) տեղավայրում կառուցել միջազգային օդանավակայան։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։
Հավանաբար, այն կկառուցվի սովետական շրջանի Միրզաջամալլուի օդանավակայանի տեղում:
Ալիևը նաև հայտարարել է, որ չնայած Վարանդա (Ֆիզուլի)–Շուշի ճանապարհին, իրենք ցանկացած պահին կարող են օգտվել նաև Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհից, քանզի այն ևս բաց է իրենց համար։