Ալիևը հայտարարել է, որ դատական գործընթաց են սկսել Կովսականում ոսկու հանքը շահագործած օտարերկրյա ընկերությունների դեմ

72
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արդեն իսկ դատական գործընթաց է սկսվել Արցախի գրավված Կովսականում (Զանգելան) օտարերկրյա ընկերությունների դեմ՝ այնտեղ հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար։

Ըստ Ալիևի Կովսականի ոսկու հանքավայրը իբր թե «անօրինական» շահագործվել է հայերի կողմից՝ արտասահմանյան ընկերությունների հետ միասին։

«Մենք այդ ընկերությունների դեմ դատական գործընթացներ ենք սկսել»,- ասել է Ալիևը Կովսական կատարած այցի ժամանակ։