Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կարողացել է համոզել Երևանին

603

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն կարողացել է համոզել Երևանին Հայաստանից դեպի Նախիջևան ավտոմոբիլային ճանապարհ բացելու համար։ Այս մասին նա ասել է «El Pais»-ին տված հարցազրույցի ժամանակ։

Ալիևի խոսքով, այս պահին քննարկվում է «միջանցքների» իրավական ռեժիմի հարցը, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», որը Ադրբեջանը Հայաստանով կապելու է Նախիջանին։

Ըստ նրա՝ երկու երկրներն էլ ընդունում են այն փաստը, որ միջանցքի բացումը պետք է տեղի ունենա։