Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» երկաթուղի եւ ավտոմայրուղի լինելուց զատ, այլ նշանակություն ևս կունենա

239
Իլհամ Ալիև

Իլհամ Ալիեւն հայտարարել է, որ ասպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» մեծ դեր է ունենալու էներգառեսուրսների արտահանման գործում։

«Մենք նախատեսում ենք նոր գիծ կառուցել Ադրբեջանից դեպի Նախիջեւանի «Զանգեզուրի միջանցքով», իսկ այնտեղից՝ Թուրքիա եւ Իրան։ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն երկաթուղի եւ ավտոմայրուղի է, այն իր դերն է ունենալու էներգառեսուրսների արտահանման գործում»,- ասել է Ալիեւը։

Բաքվի բռնապետը նշել է, որ աճող արտահանումը կբարձրացնի Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը եւ լրացուցիչ եկամուտներ կբերի։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը նախատեսում է Արցախի բռնազավթված տարածքներում կառուցել մոտ 30 հիդրոէլեկտրակայան։