Ալիևը հայտարարել է, թե որ երկրներն են մասնակցելու Արցախի բռնազավթված տարածքների վերականգմանը

77
Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին․ հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորագրով Բաքվում ընթացող կոնֆերանսի շնորհակալություն է հայտնել հատկապես երեք երկրի, որոնք մշտապես աջակցել են Ադրբեջանին եւ ունեցել ադրբեջանամետ կեցվածք, թեեւ Ալիեւը դա որակում է հստակ դիրքորոշում։

Խոսքը Իտալիայի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի մասին է։

Ալիեւը հայտարարել է, որ Արցախի բռնազավթված տարածքների վերականգնման համար հրավիրվել են հենց այս երեք երկրների ընկերությունները, որոնք արդեն իսկ ադրբեջանական կողմի հետ սկսել են վերականգնողական աշխատանքները։