Ալիևը հայտարարել է, որ Բաքուն աշխատում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ

180

Այսօր Թուրքմենստանում Թուրքիայի և Թուրքմենստանի նախագահներ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու Սերդար Բերդիմուհամեդովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը կրկին անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» թեմային:

Նա նշել է, որ Բաքուն ակտիվորեն աշխատում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ:

«Զանգեզուրի միջանցքի»՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածում ավարտվել է երկաթուղային գծերի անցկացման աշխատանքների 40 տոկոսը, իսկ ավտոմայրուղու կառուցման՝ 70 տոկոսը։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024 թվականին, ինչի արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք»,- ասել է Ալիևը՝ այս տրանսպորտային ուղու մասին խոսելով, ասես, որպես կայացած իրողություն: