Ալիևը CNN-ի եթերում խոստովանել է` F-16-երը գտնվում են Ադրբեջանում

10
Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը մեկը մյուսի հետևից հաստատում է, որ գործում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։  Գրում է Infoteka24-ը։

Այս անգամ Ալիևն անձամբ է հաստատել, որ թուրքական F-16 կործանիչները գտնվում են Ադրբեջանում։ Այս մասին ռազմական հանցագործը հայտարարել է CNN-ի եթերում։

Նա հայտարարել է, որ Թուրքիայի ինքնաթիռները գտնվում են Ադրբեջանում նախորդ տարվանից, բայց իբր թե, չեն կիրառվում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։

Նշենք, որ WarGonzo-ի ռազմական լրագրողը փաստում է, որ անձամբ է տեսել F-16 կործանիչը Արցախի երկնքում։ Բացի այդ, նախորդ օրը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածել են հենց ավիառումբերով՝ Ադրբեջանի տարածքից, կարծիք կա, որ հարվածը եղել է հենց F-16 կործանիչից։

Ավելի վաղ F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել էր հայկական Су-25-ը։ Հայկական ռազմական ինքնաթիռը օդ էր բարձրացել Վարդենիսի շրջանի հրթիռակոծությունից հետո։