Ալիևը հանձնարարել է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը

23
Խոդա Աֆարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտությունը, հայտնում է minval.az-ը։

Ալիևը նշել է, որ Ղարաբաղի իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ջրամբարներ կառուցելու անհրաժեշտություն կա։

Ալիևը միևնույն ժամանակ նշել է, որ Իրանի հետ սահմանին մոտ գտնվող «Խուդաֆերինի» և «Գիզ Գալասի» ջրամբարները տարածքում ջրի ամենամեծ աղբյուրներն են:

Այս մասին Ալիևն ասել է․ «Սրանք շատ մեծ ջրամբարներ են: «Խուդաֆերինի» ջրամբարի ծավալը 1.6 միլիարդ խորանարդ մետր է, դա շատ մեծ ջրամբար է: Այս ջրամբարն օգտագործելու համար, իհարկե, անհրաժեշտ է լրացուցիչ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել»։