Ալիևը հանդիպել է Իսրայելի հետախուզության նախարարի հետ

142

Նոր զարգացումներ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Իսրայելի հետախուզության նախարար Գիլու Գամլիելին:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Բաքվի 10-րդ գլոբալ ֆորումի նշանակությունը և առաջնային հարցերի քննարկման հնարավորությունը: Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Իսրայելի
հարաբերությունները տարբեր բնագավառներում
հաջողությամբ զարգանում են, Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կարևորության և Մյունխենում կայացած Ալիևի և Իսրայելի Պաշտպանության նախարարի հետ հանդիպման մասին: