Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա բանակցությունների

12
Իլհամ Ալիև

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ռուսական ТАСС գործակալությանը հարցազրույցներ են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Երկուսն էլ զրույցի ընթացքում պատրաստակամություն են հայտնել Մոսկվայում մասնակցել բանակցությունների: «Մենք միշտ պատրաստ ենք Մոսկվայում կամ մեկ այլ վայրում հանդիպել, որպեսզի վերջ դնենք հակամարտությանը և գտնենք կարգավորման ուղիներ»,- ասել է Ալիևը:

Իսկ Փաշինյանն իր հերթին ասել է․ «ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրել նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, զրուցել: Եվ, իմիջիայլոց, եթե մյուս կողմը պատրաստակամություն չի հայտնում, մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ մեր ազգի իրավունքների համար, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար»։