Ալիևը և Էրդողանը Շուշիում բանակցություններ կվարեն

156
Ալիև Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք Շուշա, որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը: