Ալիևը Էրդողանի հետ զրույցում նշել է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» հիմնական սկզբունքը

193
Ալիև Էրդողան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» հիմնական սկզբունքը։

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կիրականացվեն երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա», – ասել է Ալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

Ալիևը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ կայացված որոշումները՝ Բաքվի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ, ներառյալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարվելը։