Ադրբեջանցի «բնապահպանների» անհագ մուտքը Արցախի Դրմբոն և Կաշենի հանքավայրեր ունի նաև այլ պատճառներ։ Դեռևս 2000-ականներին, երբ Արցախն ամբողջությամբ գտնվում էր հայկական վերահսկողության տակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր վերահսկողությունից դուրս գտնվող հանքավայրերի շահագործման լիցենզիան վաճառել է բրիտանական Anglo Asian Mining ընկերությանը։
Նշենք, որ բրիտանական այս կազմակերպությունը հիմնադրվել է 2004-ին։ Դրա գործունեության միակ երկիրն Ադրբեջանն է։ Դուստր կազմակերպությունը՝ Anglo Asian Operations Limited-ը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում։
Արդեն իսկ պարզ է, որ օֆշորում գրանցված ընկերությունը միայն կարող էր հանքավայրի լիցենզիա գնել՝ չիմանալով այն երբևէ կդառնա իրենը, թե ոչ։ Նշվում է, որ արդյունաբերողը պլանավորում է հանքերը շահագործել, «երբ քաղաքական իրավիճակը թույլ տա»։
Հավելենք, որ կազմակերպության բաժնետերերը և տնօրենները Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից և Ադրբեջանից են։
44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն օկուպացրեց Արցախի 75 տոկոսը և շարունակում է սողացող պատերազմը, սկսեց խոսել ինչ-որ բնապահպանական խնդիրների մասին՝ ատամի տակ ունենալով այս հանքավայրերի բռնազավթումը և դրանց հանձնումն այս ընկերությանը։
Նույնիսկ տեղեկություններ կան, հուլիսի 5-ին Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արցախի Դրմբոնի և Կաշեն հանքավայերը շահագործման են հանձնվել այս Anglo Asian Mining ընկերությանը:
Ավելին, ադրբեջանական կողմը խոստացել էր բրիտանացիներին ապահովել հանքավայր ազատ մուտք գործելու հնարավորությունը, իսկ այժմ փորձում է կատարել խոստումը։
Ըստ ընկերության կայքի տվյալների, այս ընկերությունը պետք է շահագործի Սոթքի, Դրմբոնի, Կաշենի և բռնազավթված Կովսականում Վեժնալին հանքավայրարերը։ Ընդհանուր՝ 900 քառ կմ մակերեոսով տարածք։
Ստացվում է, որ Ալիևյան «բնապահպանները» բրիտանացի հանքարդյունաբերողների համար են պայքարում, որոնք վաղուց աչք ունեն Արցախի տարածքների վրա։














